50b8f5a1-99c8-4462-435f-08de3c92853e_w1023_r1

Բուլղարիայի նախկին նախագահը հաղթում է ընտրություններում | azatutyun.am

azatutyun.am Բուլղարիայի ռուսամետ նախկին նախագահ Ռումեն Ռադևի քաղաքական ուժը երկրի խորհրդարանական ընտրություններում, ըստ պաշտոնական արդյունքների, վճռորոշ հաղթանակ է տանում, հաղորդում է Reuters-ը։

Քվեաթերթիկների 60 տոկոսի հաշվարկից հետո Ռադևի «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ստացել է ձայների 44,6 տոկոսը: Արդյունքը, թեև ենթադրում է, որ կարող է միայնակ կառավարել, սակայն, Ռադևը չի բացառել կոալիցիայի կազմումը։

Ռադևի քաղաքական ուժի գրանցած արդյունքը գերազանցում է սոցիոլոգիական հարցումներում արձանագրված ցուցանիշներին։ Նման արդյունքը կարող է առժամանակ վերջ դնել երկրում քաղաքական անկայունությանը, որի պատճառով բուլղարացիները 8 տարում 5 խորհրդարանական ընտրություն են մասնակցել։

Եվրոպամետ «Մենք շարունակում ենք փոփոխությունը – ժողովրդավարական Բուլղարիա» կոալիցիան երկրորդ հորիզոնականում է՝ 14.2 տոկոսով, իսկ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած երկար ժամանակ գերիշխող GERB կուսակցությունը երրորդն է՝ 13 տոկոսով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն