Թեհրանն անօդաչուներով հարվածել է ԱՄՆ ռազմանավերին | armenpress.am

armenpress.am Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ԱՄՆ ռազմանավերին՝ ի պատասխան ամերիկյան զինուժի կողմից իրանական նավի կալանման: Այս մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցչին:

Կենտրոնական շտաբի ներկայացուցիչն ընդգծել է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են շարունակել պատասխանել ամերիկյան կողմի «ծովահենությանը» և հարձակումներին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը Օմանի ծոցում կալանել են իրանական բեռնատար նավ՝ ծովային շրջափակումը խախտելու փորձի համար։

The Washington Post-ի տվյալներով, Touska բեռնատարը, որը կարող է տեղափոխել մոտավորապես 4800 կոնտեյներ, բեռով վերադառնում էր չինական Չժուհայ քաղաքի Գաոլան նավահանգստից։

Իրանի զինված ուժերը նախազգուշացրել էին պատասխան գործողությունների մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ