Իրանում հայտնել են օդանավակայանների ենթակառուցվածքների 95%-ի անվնաս լինելու մասին | armenpress.am

Իրանում հայտնել են օդանավակայանների ենթակառուցվածքների 95%-ի անվնաս լինելու մասին | armenpress.am

armenpress.am Իրանի օդանավակայանների ենթակառուցվածքների մոտ 95 տոկոսը ավելի քան մեկ ամիս տևած ռազմական գործողություններից հետո անվնաս է։ Այս մասին իրանական Fars  գործակալությանը հայտնել է երկրի Ավիաընկերությունների ասոցիացիայի քարտուղարը։

Նա հայտնել է, որ անցնող շաբաթների ընթացքում լրջորեն վնասվել է առավելագույնը 20 ինքնաթիռ։

Հիշեցնենք, որ Իրանը պատրաստվում է վերաբացել իր օդային տարածքը առևտրային չվերթների համար։

Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է հաստատվել ապրիլի 8-ին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն