factor.am Բաքվում Բելգիայի և Նիդերլանդների դեսպանները կանչվել են Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարություն։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ «հանդիպումների ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանն ուղղված հետագա անպատասխանատու փորձեր»։
«Բացի այդ, հանդիպումների ընթացքում վճռականորեն մերժվել են բոլոր անհիմն մեղադրանքները, այդ թվում՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վերաբերյալ կեղծ հղումները, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մեղադրանքները, ինչպես նաև հայկական ծագում ունեցող անձանց իրավունքներին և նրանց, իբր, անօրինական ձերբակալությանը վերաբերող մեղադրանքները։ Դեսպաններին նաև տեղեկացվել է, որ այս փաստաթղթերի ընդունումը հատկապես պարադոքսալ է թվում, քանի որ այն համընկել է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների՝ վերջերս կայացած հանդիպման հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով աջակցում է Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքների ներքո։ Փաստաթուղթը նաև կոչ է անում ստեղծել միջազգային մեխանիզմ, ադրբեջանական ուժերը դուրս բերել Հայաստանի տարածքից՝ մինչև 2021 թվականի մայիսի 12-ին զբաղեցրած դիրքեր, ինչպես նաև լուծում տալ Բաքվում պահվող հայ գերիների և քաղաքացիական անձանց հարցին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում