42079053_0016001068_1440x900_80_0_1_559c2235574b9eb46bcd419ba56c80d5-jpg

Ուղևորը սթափ չի եղել․ ոստիկանությունը՝ ավտոբուսի վարորդին դանակահարելու մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին ապրիլի 20-ի երեկոյան դանակահարել են։ Դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին»,- ասաց Սարգսյանը։

Նշենք, որ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն