screenshot-2026-04-23-102607

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ապօրինի թմրանյութի պահելու և իրացնելու դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի ծառայողները, օպերատիվ տվյալների իրացման արդյունքում և ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ, ապրիլի 21-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել և ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։

ՀՀ ոստիկանության փոխանցմամբ՝ անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ և կաթուցիչ։

Ձերբակալված անձը, ինչպես նաև կազմված համապատասխան փաստաթղթերը, ներկայացվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն