photo_2024_12_30_12_47_25

Զարոբյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Զարոբյան փողոցի թիվ 12 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Տեխնիկական միջոցը գործարկվելու է 2026 թվականի ապրիլի 27-ից։

ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու դրսևորել իրավահարգ վարքագիծ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն