tp

Հրաձգության կասկածյալը հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա. CBS News | azatutyun.am

azatutyun.am  Տղամարդը, որը ենթադրաբար կրակոցներ է իրականացրել Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը, ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել նրա վարչակազմի պաշտոնյաների վրա, հաղորդել է CBS News-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալը մոտ 31 տարեկան, Լոս Անջելեսի բնակիչ Քոուլ Թոմաս Ալենն է։ Ըստ սոցիալական ցանցերի՝ նա ուսուցիչ է եղել Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում՝ Լոս Անջելեսի մոտակայքում:

Վաշինգտոնի ոստիկանության ժամանակավոր պետ Ջեֆրի Քերոլը հայտնել է, որ կասկածյալը զինված է եղել որսորդական հրացանով, ինքնաձիգով և մի քանի դանակներով: Նա տեղափոխվել է տեղական հիվանդանոց հետազոտության համար: Դեռ վաղ է խոսել նրա դրդապատճառների մասին, ասել է Քերոլը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա այն հյուրանոցի հյուրն է եղել, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ամենամյա ընթրիքի ժամանակ տղամարդըը կրակոցներ է արձակել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն