Արաղչին ժամանել է ՌԴ՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու | azatutyun.am

Արաղչին ժամանել է ՌԴ՝ Պուտինի հետ բանակցություններ վարելու | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու, հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Իրանական IRNA-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարը նշել է, որ Պուտինի հետ հանդիպումը լավ հնարավորություն է պատերազմի զարգացումները քննարկելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ այս այցի ընթացքում Իրանի արտգործնախարարը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր հայտարարել հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Պակիստան նախատեսված այցը՝ Իրանի հետ խաղաղ բանակցություններին մասնակցելու համար:

Իրանը հայտարարել էր, որ իր թիմը չի հանդիպի ամերիկացի բանակցողների հետ և փոխարենն իր մոտեցումները կփոխանցի Պակիստանի միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն