«ԱԲ սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական վկայականները

«ԱԲ սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական վկայականները

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտներն այսօր ստացել են ավարտական վկայականները։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի Արաքսիա Սվաջյանը, FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը, ծրագրում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչներ և հյուրեր։

Հանդիսության ընթացքում ավարտական վկայականներ են հանձնվել ՀՀ 7 մարզի 14 ավագ դպրոցների 207 շրջանավարտների, որոնք անցել են ԱԲ սերունդ կրթական ծրագրի ամբողջական դասընթացը։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրն աշխարհում առաջիններից է, որի շրջանակում ավագ դպրոցի աշակերտները ստանում են խորացված ԱԲ կրթություն հանրակրթական համակարգում՝ ազգային մակարդակում։ Նա կարևորել է ԱԲ սերունդ ծրագիրը՝ ընդգծելով, որ կրթության առջև ծառացած մարտահրավերները փոխկապված են արհեստական բանականության դինամիկ աճի հետ:

«Ուրախ եմ նաև արձանագրել, որ ԱԲ սերունդ կրթական ծրագիրը բարձր գնահատականի է արժանացել միջազգային գործընկերների կողմից»,- ասել է նախարարի տեղակալը՝ հիշեցնելով, որ օրեր առաջ ԱՄՆ Սան Դիեգո քաղաքում կայացած ASU+GSV միջազգային մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայում ԱԲ սերունդ կրթական ծրագիրը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն