IMG_3167

Պռոշյան բնակավայր տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025թ. օգոստոսի 14-ին Երևան-Աշտարակ գլխավոր ավտոճանապարհի՝ դեպի Պռոշյան բնակավայր տանող ճանապարհի կամրջի տակ հանդիպել են Մ.Դ.-ի և Ա.Տ.-ի կողմնակիցները, որի ընթացքում հնչեցրել են փոխադարձ հայհոյանքներ և հարվածներ հասցրել միմյանց։

«Այնուհետև, Ա․Տ․-ն ապօրինի պահվող հրազենից առնվազն 5 կրակոց է արձակել հակառակ կողմի մասնակիցների ուղղությամբ, որի հետևանքով Մ․Դ․-ն մահացել է:

Ա․Տ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը՝ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն