Եթե դու անում ես գործողություններ, որոնցով վերակենդանացնում ես Ղարաբաղյան շարժումը՝ դրանից բխող կոնֆլիկտային տրամաբանությամբ, որովհետև դա կոնֆլիկտի սնում է նշանակում, որովհետև իր ինքնիշխան տարածքում ինքը (Ադրբեջանը) ինչ-որ բան է անում:
Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանել հարցին, թե ինչու իշխանությունը ձայն չի հանում, երբ Ստեփանակերտում հայկական եկեղեցի են քանդում:
Լրագրողի դիտարկմանը, որ ոչ մի երկրի ինքնիշխան տարածքում հայկական եկեղեցի չպետք է քանդեն, Թորոսյանը արձագանքեց.
«Այո, իհարկե, չպետք է քանդեն, բայց եթե դու կարգավորման փուլում ես, երբ ուզում ես հարաբերությունները նորմալացնես, էդպիսի հարց ես բերում օրակարգ, ըստ էության նաև ինչ-որ տեղ ներքին գործերին չմիջամտելու բանով, եթե դա պատմական մշակութային ժառանգություն է, դա այլ ձևով է»:
Թորոսյանը կարծիք հայտնեց, մշակութային, պատմական ժառանգության կրողները կարող են այդ հարցը բարձրացնել. «UNESCO-ն է հիմնականում դրանով զբաղվում, և կարելի է այդ հարցը բարձրացնել, բայց երկկողմ հարաբերությունների օրակարգ դա չի կարող լինել, որովհետև մենք փորձում ենք խաղաղության կառուցել մեր հարևանի հետ, որի հետ ունենք շատ կնճռոտ անցյալ, որը մի օրում չի անցնելու:
Եթե նույնիսկ նրանք անում են նման քայլեր ու փորձելով միգուցե նաև սադրել մեր կողմից այդպիսի քայլեր՝ մենք պետք է իմաստուն գտնվենք այդքան, որ չանենք էդպիսի քայլեր»:
Ընդգծելով, որ չի հասկանում, թե որն է թեման երկկողմ օրակարգ բերելու մոտիվը, և ինչ է տալու դա ՀՀ-ին՝ Թորոսյանն ընդգծեց. «Ցավալի է ցանկացած տեղում՝ Ստեփանակերտում լինի, թե Մումբայում, եթե հայկական ժառանգության որևէ կոթող ոչնչացվում է»:
Թորոսյանը հորդորեց սթափ նայել և հասկանալ, թե ինչ է պետք Հայաստանին հիմա հարևանների հետ հարաբերությունները նորմալացնելու և խաղաղության գործընթացը հարատև դարձնելու տեսանկյունից, քանի որ, նրա խոսքով, խաղաղությունն արդեն հաստատված է:
Դիտարկմանը, որ եկեղեցին քանդելը չի մտնում խաղաղության տրամաբանության մեջ, Թորոսյանը ևս մեկ անգամ արձագանքեց, որ շատ վատ է, որ քանդում են եկեղեցին. «Ոչ մի հայկական կոթող որևէ երկրում՝ դա կլինի ժամանակին հայերով բնակեցված կամ չբնակեցված, արժանի է պատշաճ ուշադրության որպես մշակութային ժառանգություն»:
Այս համատեքստում նա ևս մեկ անգամ պնդեց, որ խաղաղությունը հաստատված է:
«Մենք որևէ կոնֆլիկտային տրամաբանության մեջ չպետք է մտնենք մեր հարևանների հետ և այդ հաստատված խաղաղությունը կասկածի տակ չդնենք»,- նշեց նախարարը:
Դիտարկմանը, որ դա չեղավ խաղաղություն, Թորոսյանը պատասխանեց. «Չէ, դա եղավ խաղաղություն: Փոխադարձ հարգանքը և վստահությունը կառուցվում են դաժան, դժվար աշխատանքով, որը մենք փորձում ենք անել: Ինչի ենք ուզում պարտադիր մտնել մի դաշտ, որը փոշիացնելու է մեր ձեռք բերած արդյունքը»:
Հիշեցնելով, որ Հայաստանն արդեն օգտվում է երկաթուղիներից, շուտով TRIPP-ի մեկնարկը կլինի, Թորոսյանը հարց ուղղեց, թե ինչու ենք ուզում ուրիշ տեղ տանել խոսակցությունը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ տանեն էնտեղ: Իրենք կարան շատ բանեն իրենց տարածքում, մենք չպետք է մեզ թույլ տանք տարվել էդ ամեն ինչով:
Թորոսյանը նաև նշեց, թե ընդդիմությունը ոչ թե Ադրբեջանին է մեղադրում հայկական եկեղեցին քանդելու մեջ, այլ իրենց են մեղադրում:
«Սա մեծ հիբրիդային պատերազմի մի փոքր մասն է, երբ փորձում են իրական օրակարգերը փոխարինել մտացածին կամ մտացածինին մոտ օրակարգերով, որ մեզ շեղեն խաղաղության հիմնական գծից, էդ պրեբլոմը, մեր ինքնիշխանության, պետականության գծից»:
Թորոսյանը ևս մեկ անգամ նշեց, որ փակել են անցյալի էջ, և այդ խոսակցությունները համարում են ժամանակավրեպ և ուշացած, քանի որ դա ոչինչ չի տալու մեր պետոիթյանը: