Գիշերը Թեհրանում ակտիվացվել են ՀՕՊ համակարգերը | azatutyun.am

Գիշերը Թեհրանում ակտիվացվել են ՀՕՊ համակարգերը | azatutyun.am

azatutyun.am Ենթադրյալ անօդաչուների գործողություններին ի պատասխան՝ գիշերը Թեհրանում ակտիվացվել են հակաօդային պաշտպանության համակարգերը, մայրաքաղաքի մի քանի կետից ՀՕՊ կրակի ձայներ են լսվել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ կիսապաշտոնական Tasnim և Fars լրատվական գործակալությունների՝ քաղաքում լսված ՀՕՊ գործողությունը տևել է մոտ 20 րոպե։ Հակաօդային պաշտպանության համակարգերը Թեհրանի երկնքում թիրախավորում էին «փոքր ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր»։

Ըստ հաղորդումների՝ ի սկզբանե հստակ չէր՝ ՀՕՊ համակարգերի կիրառումը իրանական վարժա՞նք էր, թե՞ իրական արձագանք։

Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ ՀՕՊ համակարգերը գործադրվել են օդային օբյեկտների դեմ՝ չմանրամասնելով դրանց ծագման կամ խոցման մասին։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործողությունը տևել է մոտ 20 րոպե, որից հետո դադարել է։ Նշվում է, որ Թեհրանում իրավիճակը վերադարձել է բնականոն վիճակի, տուժածների կամ վնասների մասին չեն հաղորդվում։

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ավիահարվածները փետրվարի 28-ին էին մեկնարկել, սակայն ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնեցին հրադադար հաստատել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն