77006825_6

ԱՄՆ դատախազները Թրամփի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ կասկածվողի նոր տեսանյութ են հրապարակել | factor.am

factor.am ԱՄՆ դաշնային դատախազները տեսանյութ են հրապարակել, որտեղ երևում է այն պահը, երբ զինված տղամարդը փորձում է ներխուժել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ճաշկերույթի տարածք, ենթադրաբար, փորձելով սպանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է DW-ն։

Վաշինգտոնի դատախազ Ժանին Պիրոն տեսանյութը հրապարակել է սոցիալական ցանցերում՝ ենթադրությունների ֆոնին, որ գաղտնի ծառայության աշխատակցին պատահմամբ վիրավորել են գործընկերները, երբ կասկածյալը փորձել է անցել գործակալների կողքով։

«Չկա որևէ ապացույց, որ կրակոցը պատահական կրակի արդյունք է եղել»,- գրել է նա։

Մեղադրողները նախկինում նշել էին, որ գործակալը վիրավորվել է զրահաբաճկոնից, բայց չէին հաստատել՝ արդյո՞ք գնդակը արձակվել է կասկածյալի ատրճանակից։ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քարանը պնդել է, որ գործակալի ուղղությամբ կասկածյալը կրակել է «մոտ հեռավորությունից», երբ նա վազում էր անվտանգության անցակետով։

«Մեր սպան հերոսաբար պատասխանել է կրակին»,- ասել է Քարանը Fox News-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ գործակալը հինգ անգամ կրակել է։

Թրամփը նույնպես հերքել է, որ գործակալին սխալմամբ կրակել են այլ սպաներ։

Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակցին, հաղորդել է, որ հետաքննությունը եզրակացրել է՝ գաղտնի ծառայության գործակալը չի ​​վիրավորվել գործընկերների պատահական կրակի հետևանքով։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն