l8unb3y7cig5dpu6wrfwibqsicugfm5kuwnqovbj

Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամրապնդելու պատմական հնարավորություն ունենք. Միրիամ Լեքսման | armenpress.am

armenpress.am Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ Հայաստանի և Եվրամիության հարաբերություններն ամրապնդելու պատմական հնարավորություն կա։

Լեքսմանն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու վերաբերյալ։

«Մենք պատմական հնարավորություն ունենք  ամրապնդել Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները, խթանել բարեփոխումները և աջակցել տարածաշրջանային խաղաղությանը։ Սա կարևորագույն պահ է, որը պահանջում է Եվրամիության աջակցությունն ու հանձնառությունը՝ խոսքով և կոնկրետ գործերով»,- գրել է Լեքսմանը։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ապրիլի 30-ին քվեարկվել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Բանաձևին կողմ էր քվեարկել 476, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 48 պատգամավոր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն