684914271_941964035469088_4333682992651772620_n

Տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը․ քննարկվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ապրիլի 30-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Աղետների ռիսկի կառավարման միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Անդրադարձ է կատարվել նախորդ արտահերթ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
Քննարկվել են գետերի և ջրահեռացման համակարգերի մաքրման, ռիսկային հատվածների քարտեզագրման ուղղությամբ իրականացված աշխատանքները։

Ընդգծվել է, որ պատասխանատու գերատեսչությունների միջև համագործակցությունը շարունակվում է, իսկ մարզերում իրականացվում է ռիսկային տեղամասերի մշտադիտարկում։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը նշել է, որ ինտենսիվ տեղումների հետևանքով վտանգավոր դեպքեր չեն արձանագրվել։

Փրկարար ծառայությունն իրականացրել է ուսումնասիրություններ և նույնականացրել ռիսկային տեղամասերը, աջակցել՝ գետերի և սելավատարների մաքրման աշխատանքներին։

Ապահովվել է տեխնիկայի մշտական պատրաստվածությունը՝ հաշվի առնելով ինտենսիվ տեղումների և հնարավոր վարարումների հետևանքով առաջացող ռիսկերը։

Քննարկվել են նաև ազդարարման համակարգերի ներկա վիճակը, տեղեկատվության փոխանակման մեխանիզմները և դրանց կատարելագործմանն ուղղված քայլերը։

Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին՝ նշվել է, որ օդի ջերմաստիճանը կբարձրանա, իսկ որոշ շրջաններում սպասվում են տեղումներ, որոնք վտանգավոր ելքեր չեն առաջացնի։

Հնարավոր ռիսկերի կանխարգելման և արդյունավետ կառավարման նպատակով կարևորվել է միջգերատեսչական համագործակցության շարունակականությունը և օպերատիվ կապի ապահովումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն