IMG_20260501_171248

Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-6-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում` 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 1-ի կեսօրից հետո, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն