factor.am Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, 54-ամյա իրանցի իրավապաշտպան Նարգիս Մոհամմադին, որը պատիժ է կրում Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Զենջանի բանտում, առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց։ Նա մեկ օրում երկու անգամ կորցրել է գիտակցությունը և տարել ծանր սրտային նոպա։ Այս մասին ասվում է The Narges Mohammadi Foundation կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը հիմնադրել է նրա ընտանիքը։
Հոսպիտալացումը դարձել է անխուսափելի այն բանից հետո, երբ բանտի բժիշկները եզրակացրել են, որ նրա վիճակը տեղում հնարավոր չէ վերահսկել, չնայած մշտական բժշկական խորհուրդներին, ըստ որոնց՝ նրան պետք է բուժի Թեհրանում մասնագետների թիմը։ Նրա ընտանիքը, որը մի քանի շաբաթ շարունակ փորձում էր ապահովել նրա տեղափոխումը համապատասխան բուժհաստատություն, այս հոսպիտալացումը բնութագրել է որպես հուսահատ, «շտապ» միջոց, որը, հնարավոր է, «շատ ուշացած է՝ նրա կենսական կարիքները բավարարելու համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում