Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Նիկոս Քրիստոդուլիդիսը Երևան է ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։