azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ժամեր առաջ կանխել են ամերիկյան ռազմանավերից մեկի մուտքը Հորմուզի նեղուց։
«Մեր ռազմածովային ուժերի վճռական և օպերատիվ նախազգուշացման շնորհիվ կանխվել է ամերիկյան սիոնիստական թշնամական ուժերի էսկադրային ականակրի մուտքը Հորմուզի նեղուց»,- հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական տելեգրամյան ալիքը։