Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին | armenpress.am

Իրանի իշխանությունները հայտնել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ կալանելու մասին | armenpress.am

 armenpress.am Իրանի իշխանությունները կալանել են մաքսանենգ վառելիք փոխադրող հինգ նավ. խմբաքանակների մի մասը նախատեսված էր Պարսից ծոցի երկրների համար: Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով սահմանապահներին։

Ըստ հրապարակման՝ կալանելով չորս նավ՝ աշխատակիցներն ստուգման ընթացքում հայտնաբերել են 130 000 լիտր մաքսանենգ դիզելային վառելիք։ Առանձին գործողության ընթացքում նաև կալանվել է առևտրային նավ, որտեղ հայտնաբերվել է 68 000 լիտր վառելիք։

Գործակալությունը նշում է, որ վառելիքի երկու խմբաքանակ նախատեսված է եղել Պարսից ծոցի երկրներում վերավաճառողներին վաճառելու համար. ութ մարդ ձերբակալվել է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն