17779965909565

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ

«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղար, դեսպան Դուշան Կոզարևի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սերբիա հարաբերությունների օրակարգը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խորացման, բարձր մակարդակի շփումների ակտիվացման և ինստիտուցիոնալ համագործակցության զարգացման կարևորությունը: ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը կարևորել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը, ներառյալ` երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերը։

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել համապատասխան մեխանիզմները և առաջ մղել գործնական նախաձեռնությունները»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն