Հրդեհ Թեհրանից դեպի արևմուտք գտնվող առևտրի կենտրոնում. ավելի քան 10 զոհ կա | arm.sputniknews.ru

Հրդեհ Թեհրանից դեպի արևմուտք գտնվող առևտրի կենտրոնում. ավելի քան 10 զոհ կա | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Իրանի մայրաքաղաքից դեպի արևմուտք գտնվող առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել երեկ երեկոյան «Արղավան» առևտրի կենտրոնում:

«Ցավոք, այս պահի դրությամբ հաստատվել է 11 մարդու մահը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ վնասվածքներ են ստացել 26 մարդ: Նրանցից մի քանիսը հոսպիտալացվել են, իսկ մնացածին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն