95f13f12-151c-4783-1e97-08de3bed1b27_w1023_r1

Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթակվել է սեռական բռնության | azatutyun.am

azatutyun.am Սեռական բռնության մասին ահազանգած դեռահաս աղջիկների փաստաբանն «Ազատությանը» փոխանցեց՝ քույրերից մեկն առերեսվել է Վեդիի բնակիչ երկու տղամարդկանց հետ և հաստատել է՝ տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռական բռնության:

Փաստաբան Վարդուհի Էլբակյանը նաև նշեց, որ չնայած սրան՝ տղամարդիկ ազատության մեջ են, ունեն վկայի կարգավիճակ:

Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս գործով այս պահի դրությամբ մեղադրյալ դեռ չկա:

Մոր պատմելով՝ սեռական բռնության են ենթարկվել իր երկու անչափահաս աղջիկները, բռնարարներն ազատության մեջ են:

Badoyan News-ն էր օրեր առաջ ահազանգել՝ Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում: Երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն՝ Ներքին գործերի նախարարության, Քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն