Թեհրանը խոստանում է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով | azatutyun.am

Թեհրանը խոստանում է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով | azatutyun.am

azatutyun.am Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստանում է ապահովել նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով՝ «եթե դրանք հետևեն Թեհրանի կողմի սահմանված ընթացակարգերին»։

X-ում հրապարակված հայտարարության մեջ կորպուսը նշել է․ «Ագրեսորի կողմից գեներացվող սպառնալիքների բացակայության և Իրանի կողմից մշակված նոր ընթացակարգերի գործողության պայմաններում, անվտանգ և կայուն անցումը Հորմուզի նեղուցով երաշխավորված կլինի»։

Իրանի կողմից կիրառվող կանոնները ուժի մեջ են մտել նախօրեին։ Դրանց համաձայն՝ Հորմուզի նեղուցը հատել ցանկացող նավերը պետք է համապատասխանեցնեն իրենց գործողությունները նոր ներդրված համակարգի պահանջներին և նախապես թույլտվություն ստանան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն