azatutyun.am Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած դեպքով երկու անձ է ձերբակալվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նախօրեին գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ.
«Հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)», – նշվում էր հայտարարությունում:
Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ երեկ գիշերը առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։