photo_2026-05-07_13-44-46

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

Կոտայքի մարզի գումարտակի պարեկները մայիսի 4-ին, գիշերային ծառայության ժամանակ, Աշտարակի խճուղու Պռոշյան գյուղի հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Շևրոլետ» մակնիշի մեքենան։ Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 41-ամյա վարորդը մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և մեքենան հատուկ պահպանվող  տարածք չտեղափոխելու համար վարորդը գումար է առաջարկել պարեկներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն