yvl4ihkhok7bauod4xize3iedekvoioogplwiull

Երևանում գործող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Մեդ Փիար Պանացեա» ՍՊԸ-ին (Երևան, Արին Բերդի փողոց) պատկանող կաթնամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից:

Ինչպես տեղեկանում ենք ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Կարկանդակ պանրով և խոզապուխտով», «Կաթնաշոռ Lactoland 5%» և «Թթվասեր առանց լակտոզա 15%» արտադրատեսակների նմուշները «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) ցուցանիշով, չեն համապատասխանել իրավական ակտերով սննդամթերքի անվտանգությանը և հիգիենային ներկայացվող պահանջներին. արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնա մթերքի և կիսաֆաբրիկատների այս արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթնաշոռ Lactoland 5 %», «Թթվասեր առանց լակտոզա 15 %» և «Կարկանդակ պանրով և խոզապուխտով» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն