vahan-babayan

Մեր ցուցակում չկան մեծահարուստներ, չկան հարուստ ինչ-որ գործարարներ․ Վահան Բաբայան | factor.am

factor.am «Մեր կարգախոսը «Անվտանգություն և զարգացում»-ն է։ Այսպես ենք ընտրել, որովհետև գտնում ենք այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման խաղաղությունն է և պատերազմը, ընտրել ենք, որովհետև գտնում ենք՝ ո՛չ խաղաղությունը, ո՛չ պատերազմն իրենք հավերժ գաղափարներ չեն։ Եվ եթե չլինի անվտանգության լուրջ համակարգ, չենք ունենա ոչ մի խաղաղություն»,- այս մասին քարոզարշավի մեկնարկին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության երկրորդ համար Վահան Բաբայանը։

Նա ընդգծեց՝ իրենց ցուցակը բաղկացած է 83 հոգուց, որտեղ չկան մեծահարուստներ, չկան հարուստ ինչ-որ գործարարներ։

«Տարբեր շերտերի մարդիկ են՝ և՛ մեր կուսակցության ղեկավար կազմից, և՛ մեր համակիրներից կամ կուսակցական։ Մարդիկ են, որոնք բոլորի նման հասարակ մեր ժողովրդի ներկայացուցիչներն են․ մենք գնում ենք Ազգային ժողով՝ պաշտպանելու մեր հասարակ մարդկանց իրավունքները ու շահերը։ Քարոզարշավի մեր մարտավարությունը և ռազմավարությունը մենք ունենք, ընտրել ենք ճանապարհ՝ մարդկանց հետ կենդանի շփումների, որովհետև մեր վարչապետի թեկնածուն՝ պարոն Հարությունյանը, իր կենսագրությամբ և գործի բերումով զբաղեցրել է բարձրագույն պաշտոններ՝ ռազմաքաղաքական պաշտոններ, դիվանագիտական պաշտոններ»,- իրենց քարոզարշավային ճանապարհը ներկայացրեց Բաբայանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն