652665876_122104848891288108_3682524198953826727_n

Ռեֆորմիստների կուսակցություն

Ռեֆորմիստների կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականի հուլիսին։ Կուսակցության նախագահը Վահան Բաբայանն է։

2026 թվականի հուլիսի 7-ին կայանալիք ընտրություններում կուսակցության վարչապետի թեկնածուն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, որը «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահն է։ Այս կուսակցությունները 2026-ի մարտին հռչակագիր են ստորագրել՝ ԱԺ հերթական ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ։

Ռեֆորմիստների ցուցակի առաջին եռյակում են Վաղարշակ Հարությունյանը, Վահան Բաբայանը և Անի Ներկարարյանը:

2018 թվականին Ռեֆորմիստների կուսակցությունը մասնակցել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, սակայն չի հաղթահարել անցողիկ շեմը։

Կուսակցության նախագահ Վահան Բաբայանը նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, որից դուրս է եկել 2016 թվականին, ավելի ուշ խորհրդարանական ընտրություններում պաշտպանել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։