screenshot-2026-05-08-134736

Ցեղասպանության, Ղարաբաղի հարցի համար պետք է անցկացնենք համազգային հանրաքվե․ Վաղարշակ Հարությունյան | factor.am

factor.am «Մենք հիմնարար հարցերի շուրջ չունենք պետական մոտեցում, ընդունված որպես փաստաթուղթ։ Պատմությունն անցնում է, հետո ասում են՝ դուք այսպիսի որոշում եք ընդունել, ճի՞շտ է դա, թե՞ ոչ, ինչի՞ հիման վրա։ Հիմա արցախահայությունը լրջագույն պրոբլեմ է մեզ համար»,- քարոզարշավի մեկնարկին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջին համար Վաղարշակ Հարությունյանը՝ անդրադառնալով արցախահայության իրավունքների մասին լրագրողի հարցին։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, միևնույն ժամանակ ընդգծում է՝ «մենք չենք կարող ասել, չկա նման հարց»։

«Ես առաջարկում եմ, որ այդ հարցերի շուրջ՝ ցեղասպանություն, Ղարաբաղի հարց, պետք է անցկացնենք համազգային հանրաքվե։ Դրա հիման վրա պետությունը պետք է, հաշվի առնելով մեր քաղաքացուն, իսկ մենք ասում ենք՝ իշխանությունը ժողովրդին է պատկանում, պետք է ծրագիր մշակի՝ ո՞նց ենք մենք լուծում Արցախի հայության հարցը, Արցախի հարցը։ Այստեղ այնքան հարցեր կան, որի պատասխանը չկա։ Ես բազմիցս ասել եմ, թե մենք հիմա ինչ վիճակում ենք գտնվում, որովհետև չունենք դիվանագիտական հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ, իսկ դա պատերազմական էլեմենտ է։ Սահմանը մեր փակ է, իսկ դա նույն ձևի միջազգային իրավունքի տեսանկյունից՝ պատերազմ է»,- մանրամասնեց Հարությունյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն