Վեդիում սեռական բռնության ենթարկված 15 և 17 տարեկան աղջիկների հորեղբայրը ձերբակալված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Տղամարդը Երևանի ձերբակալվածների պահման վայրում է, անցնում է երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերում է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, գործը Մասիս քաղաքի քննչական կոմիտեի վարույթում է։
Հիմա հարց՝ ըստ ձեզ՝ ոստիկանության ո՞ր բաժինն է իրականացնում Թովմասի (աղջիկների հորեղբայրը, խմբ․) ուղեկցումը ՁՊՎ-ից քննչական։ Կարծում եք՝ Երևա՞նն է կամ Մասի՞սն է։ Ոչ։ Վեդին է։ Այն տղաներն են ուղեկցում, որոնց հետ նույն բաժնում ծառայող ոստիկանին հարվածելու համար է Թովմասը բռնված»,- գրում է Մելիքյանը
Նշենք, որ աղջիկների հորեղբորը վերաբերող մյուս դրվագը եղբոր աղջիկներին սեռական բռնության ենթարկած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելն է։ Այժմ հորեղբայրը այս դեպքի պատճառով ձերբակալված է: Նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ վարույթը տեղափոխվել էր Մասիսի քննչական բաժին: