armenpress.am Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ընտրական ցուցակի երկրորդ համար Վահան Բաբայանը հայտարարել է, որ կուսակցությունը խորհրդարան անցնելու դեպքում նախաձեռնելու է ընտրական համակարգի փոփոխություններ՝ ընտրություններին մասնակցությունը դարձնելով պարտադիր և ընտրագրավի մեխանիզմը փոխարինելով ստորագրահավաքով։ Բաբայանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում։
Նրա խոսքով՝ կուսակցության ներկայացրած յոթ կետերից մեկը վերաբերում է հենց ընտրական համակարգի փոփոխությանը։
«Ընտրություններին մասնակցությունը դարձնել պարտադիր պարտականություն, իսկ ընտրագրավի մեխանիզմը փոխարինել ստորագրահավաքով, որովհետև մեծահարուստ շրջանակները իրենց գումարներով ստվերում են մնացած քաղաքական մրցակիցներին»,- նշել է Բաբայանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում