qnnchakan

Վեդիում մանկապղծության դեպքով երրորդ անձը ևս կալանավորվել է երկու ամսով | news.am

news.am Վեդիում մանկապղծության դեպքով քրեական վարույթի նախաքննության ընթացքում երրորդ անձի՝ Վ.Ե.-ն ևս կալանավորվեց երկու ամսով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (անառակաբարո արարք կատարելը՝ հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից զրկված)։

Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով երկու անձ կալանավորվել էր։ Երկուսն էլ 2 ամսով կալանավորվել են։

Գլխավոր դատախազությունից ավելի վաղ հայտնել էին՝  քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն