l-0x81wh-1920x1118z-0-4094-6

Բացահայտվել է թմրամիջոցի իրացման դեպք․ կատարվում է նախաքննություն

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ վերլուծական վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ մի տղամարդ Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասում գտնվող գերեզմանատան տարածքում թմրամիջոց է իրացնում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նկատելով նշված վայր մեկնած ոստիկաններին՝ նա նետել էր թմրամիջոցով փաթեթներն ու դիմել փախուստի, սակայն հայտնաբերվել, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էր Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ գերեզմանատան նշված հատվածում հայտնաբերվել է ընդհանուր 12,29 գրամ զանգվածով 11 փաթեթ։

32-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվում է նախաքննություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն