15868377_0_0_1500_844_1920x0_80_0_0_080719b333d2c35a4cdc22031c6bd917

«Բևեռը ունի խորհրդարան մուտք գործելու ներուժ». Ժիրայր Սեֆիլյան | pastinfo.am

pastinfo.am Բևեռը Հայաստանում ունի այնքան հենարան որ խորհրդարան մուտք գործելու ներուժ ունի։ Այս մասին հայտարարել է «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

Սեֆիլյանը դիմել է նաև իրենց աջակիցներին՝ կոչ անելով այս փուլում լինել առավել ակտիվ։ Նրա խոսքով՝ կարևոր է ոչ միայն ընտրություններին մասնակցության մասին տեղեկացնելը, այլև հանրությանը հիշեցնել, որ Սասնա ծռեր խմբի մի շարք անդամներ շարունակում են մնալ անազատության մեջ։

«Ես շատ եմ կարևորում, որ այս փուլում սփյուռքում գտնվող մեր աջակիցները լինեն հնարավորինս ակտիվ։ Տեղեկացնեն, որ Բևեռը մասնակցում է ընտրություններին, տեղեկացնեն նաև, որ Սասնա ծռերի տղաներից մի մասը գտնվում է բանտում։ Հայրենիքում մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ մեր տղաները՝ Վարուժան Ավետիսյան գլխավորությամբ, շարունակում են գտնվել բանտում»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ սփյուռքի ներգրավվածությունը առանցքային նշանակություն ունի շարժման համար։

«Երբ մենք դիմում ենք ժողովրդին, անպայման նաև սփյուռքն ենք նկատի ունենում, որովհետև համոզված ենք՝ առանց սփյուռքի ներգրավման այս պայքարում չենք կարող հասնել մեր նպատակին։ Այս դեպքում նպատակ ասելով՝ նկատի ունեմ ազգային պետության ստեղծումը»,- ընդգծել է Սեֆիլյանը։

Նա նաև նշել է, որ նախընտրական շրջանը պետք է օգտագործել հանրությանը վերջին տարիների իրադարձությունների մասին առավել իրազեկ դարձնելու համար։

«Ժողովուրդը պետք է հասկանա, թե վերջիվերջո ինչ է տեղի ունեցել 2020 թվականից հետո, այս ռեժիմը ինչ խոստումներով սկսեց և մեզ ուր հասցրեց»,- ասել է նա

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն