693067984_1403705975127117_910724412439632538_n-e1778502937774

«Էյէմ Ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կրկնակի ստուգում է իրականացվել «Էյէմ Ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող մրգային, բանջարեղենային և մսային պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան):

Արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Էյէմ Ֆակտորի» ՓԲ ընկերությանը պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն