IMG_3404

Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կնվազի

Հայաստանում օդի ջերմաստիճանն այսօր և վաղը փոքր–ինչ կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 12-16-ին Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

 

Նշված ժամանակահատվածում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +24–ից +26, գիշերը` +10-ից +14 աստիճանի սահմաններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն