l-0x0wh-786x458z-1-47

Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է | 1lurer.am

Մայիսի 11-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շանը մեքենային կապած վարում՝ կենդանու նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը․ նույն օրը Արտաշար գյուղի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն