ke7sescaphq9z3ba1dipgm79vurv2odefuizp2tq

Արտաշատում հանրային սննդի օբյեկտում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Ռոզա Մանուկյան Վահանի անհատ ձեռնարկատիրոջը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․Արտաշատ, Օգոստոսի 23 փ/50) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսների առաջացումը։

Հատակը, պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում։ Առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, չեն բացառվել կեղտի կուտակումները, մասնիկների թափվելու հնարավորությունը։

Չի եղել սանհանգույց և անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն