l-0x0wh-786x458z-1-51

Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին

Մայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։

«Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։

Նման դեպքերը գտնվում են Համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների և, ընդհանրապես, համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածություն»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն