l-0x0wh-786x458z-1-68

Կասեցվել է «Տրանս Գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 1/1 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Տրանս գազ» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

ՇՎՏՄ-ի փոխանցմամբ՝ ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «Տրանս գազ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն