guomd504xxhencsi9ghapnxibc1wswbvcpien1wz

«Գյումրի» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենը մանրամասներ է հայտնել հոսպիտալացված երեխաների առողջական վիճակից | armenpress.am

armenpress.am «Գյումրի» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված երեխաների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև աստիճանով, ջերմություն չունեն։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն ընդգծելով, որ այս պահի դրությամբ հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է:

«Երեխաներին ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխել տարբեր օրերի: Մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է թեթև աստիճանով, ջերմություն չունեն, և վիճակն արդեն մոտ է բավարարին: Նրանք հիվանդանոցում են մնում կրկնակի նմուշառման նպատակով: Մյուս բուժառուների վիճակը միջին ծանրության է, նրանք ստանում են համապատասխան բուժում»,- նշեց փոխտնօրենը։

Նրա փոխանցմամբ՝ մանրէաբանական հետազոտությունների վերջնական պատկերն ամբողջացնելու համար իրականացվել են նմուշառումներ:

Միևնույն ժամանակ, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է համաճարակաբանական ուսումնասիրությունները, լաբորատոր հետազոտություններն ու նմուշառումները՝ դեպքի հանգամանքները վերջնականապես պարզելու նպատակով:

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն