l-0x33wh-800x467z-0-9825-1

Քրեական ոստիկաններն ու պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. հայտնաբերվել է 3 կգ-ից ավելի մարիխունա

ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն ու Կոտայքի մարզի գումարտակի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակ-Երևան ճանապարհին հայտնաբերել, մաքսանենգ ճանապարհով ներկրված թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ՝ 20-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի և 39-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«21-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 3 կգ 15 գրամ մարիխուանա։ Նույն թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթ է հայտնաբերվել նաև 20-ամյա երիտասարդի մոտ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 20-ամյա և 21-ամյա երիտասարդները կալանավորվել են։

Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն