screenshot-2026-05-16-114906

ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն։ Այդ ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների հետևողական աշխատանքը միտված է ոչ միայն հանցավոր դրսևորումների կանխարգելմանը, այլև քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությանը։

2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների՝ բնակիչների շրջանում բացատրական աշխատանքի և հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ խուզարկությունների արդյունքում, հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է 825 միավոր զենք և մեծ քանակությամբ զինամթերք։

Հանրային անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է բնակչության շրջանում բացատրական աշխատանքը՝ հետևողականորեն իրականացնելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ու շրջանառությունից դուրսբերմանն ուղղված միջոցառումներ։

ՆԳՆ Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն