IMG_3556

Եվրամիությունը համաձայնել է չեղարկել ամերիկյան ապրանքների վրա սահմանված մաքսատուրքերը | hetq.am

hetq.am Եվրոպական միությունը համաձայնել է կատարել մոտ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի հուլիսին, ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագրի դրույթները։ Այդ մասին հայտնում է Politico-ն։

ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցել են Եվրոպական խորհրդարանի, ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Հանդիպումը տևել է ավելի քան 5 ժամ: Կողմերը քննարկել են օրենսդրական այն նորմերը, որոնք ԵՄ-ն պետք է ընդունի, որպեսզի համաձայնագիրը մտնի ուժի մեջ:

Վերջինիս համաձայն՝ Եվրամիությունը պետք է չեղարկի ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը, իսկ Վաշինգտոնը, մինչև 15%, կսահմանափակի Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքերը։

Եվրամիությունը ձգձգում էր այս համաձայնագրի վավերացումը զուտ այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում էր գրավել Գրենլանդիան, որը պատկանում է ԵՄ անդամ Դանիային։ Պատճառների թվում էր նաև այն, որ ԱՄՆ Գերագույն դատարանը փետրվարին որոշում էր կայացրել, համաձայն որի Թրամփը խախտել է ամերիկյան օրենսդրությունը՝ սահմանելով գլոբալ մաքսատուրքեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն