epmm7cutf8jlsrww

Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա ևս 2 ամիս. դատարանը մերժեց միջնորդությունը | news.am

news.am ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։

Բագրատ Սրբազանի և մյուսների գործով այսօրվա՝ մայիսի 21–ի դատական նիստում նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունները և Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։

Նշենք` փաստաբան Էմին Խաչատրյանը միջնորդել էր, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխարինվի վարչական հսկողությամբ, որը կուղեկցվի նաև գրավի չափի 5 միլիոնով ավելացմամբ՝ 20 միլիոնը դարձնելով 25 միլիոն դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն