l-0x86wh-2048x1193z-0-3838-14

Քննարկվել են անվտանգ էներգետիկ համակարգերի ֆինանսավորման և ներդրումային քաղաքականության հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը մայիսի 19-21-ին մասնակցել է Knowledge Series: Financing Secure Energy Systems խորագրով միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի (OPEC Fund) և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

«Միջոցառումը կարևոր հարթակ է հանդիսանում՝ խթանելու պետական կառույցների զարգացման բանկերի և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցությունը։

Քննարկվել են ռազմավարական առաջնահերթությունները, ներդրումային քաղաքականությունները և տարածաշրջանային զարգացման հեռանկարները։

Տեխնիկական նիստերի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետներն ու քաղաքականության փորձագետները ներկայացրել են նորարարական մոտեցումներ, գործիքներ և լավագույն փորձը՝ նպաստելով մասնագիտական գիտելիքի փոխանակմանն ու կարողությունների զարգացմանը։

Միջոցառմանը ներկայացվել են հաջողված նախաձեռնություններ և ֆինանսավորման կիրառելի մոդելներ, որոնք կարող են ծառայել որպես օրինակ հետագա ծրագրերի մշակման և ներդրման համար»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն