azatutyun.am Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով, ըստ ՏԱՍՍ գործակալության, այսօր «Վեստի»-ի եթերում հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ռուս պաշտոնյան նշել է, որ հայկական ձեռնարկություններում ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։
«Այդ ստուգումների արդյունքներով էլ որոշում կընդունենք», -հավելել է ծառայության ղեկավարը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այսօրվանից ժամանակավորապես սահմանափակվում է Հայաստանից ծաղիկների արտահանումը Ռուսաստան։
Հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ ռուս մասնագետների խումբ է ժամանել Երևան՝ ֆիտոսանիտարական ստուգումների։