01-1

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից։

«Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ընտրական ցուցակներում ընդգրկված 7 թեկնածուներ։

Ինքնաբացարկի դիմումները նոտարական վավերացմամբ են եղել։

 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն (մայիսի 28), կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել։

Այս ժամկետը վերաբերելի է նաև ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների՝ ինքնաբացարկ ներկայացնելուն»։

Հիշեցնենք՝ կուսակցությունը պարզաբանել է, որ թեկնածուների ինքնաբացարկը նախընտրական ծրագիրը խոստացված ժամկետներում իրականացնելու համար է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն